ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ինչ անել

Ինչ անել
17.07.2023 | 16:24

Հայաստանի իշխանությունը հետևողականորեն տարածում է, որ ՀՀ անվտանգային խնդիրները հնարավոր է լուծել միայն Արցախը հանձնելու գնով։ Այսինքն, հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն սերմանելը դարձել է պետական քաղաքականություն։ Այդ սերմանումը «Հայկական ժամանակ» թերթի էջերից տեղափոխվել է կառավարական կաբինետներ։

«Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք» թեզն այն մեծագույն խաբեությունն է, որը կիրառվում է ՀՀ քաղաքացիների նկատմամբ այս իշխանության կողմից։ Դա մարդկանց զգոնությունը բթացնելու, իրականությունից փախցնելու, ինքնակործան թմբիրի մեջ գցելու սուտ է։ Այդ ստի ու հակապետական կոդի դեմ պետք է հետևողական պայքար մղել։

«Մայր Հայաստանի» կողմից իրականացվող տնետուն աշխատանքը նաև այդ նպատակով է։

Մեր շփումները հազարավոր ընտանիքների հետ ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը, բարեբախտաբար, դեռ չի ընկել այդ ստի թակարդը և դեմ է վարվող քաղաքականությանը, բայց, միևնույն ժամանակ, պատերազմից ունեցած վախը նրանց դարձնում է շփոթված։

Բոլորիս խնդիրը պետք է լինի՝

-բացատրել մարդկանց, որ պատերազմ ու պարտություն բերում է օրվա իշխանության քաղաքականությունը (փաստարկների պակաս չկա),

-բացատրել, որ Արցախի անկմամբ դրվում է Հայաստանի անկման սկիզբը (այստեղ ևս փաստարկների և հիմնավորումների հսկայական զինանոց կա),

-բացատրել և հույս տալ, որ ստեղծված իրավիճակից դուր գալու հնարավորություն կա (այդ հնարավորության դուռը բացվում է բանակցողի փոփոխությամբ)։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2339

Մեկնաբանություններ